Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնության չեմպիոն

24 Հունիսի 2017 18:49
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնության չեմպիոն

Խարկովում ավարտվում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Այսօր տեղի են ունենում եզրափակիչ փուլի հանդիպումները:

64 կգ քաշային կարգի եզրափակիչում ռինգ դուրս եկավ հայազգի Հովհաննես Բաչկովը: Մեր հայրենակցի մրցակիցը անգլիացի Լյուկ Մկկորմակն էր: Բաչկովը վստահ մենամարտ անցկացրեց և կարողացավ հաղթանակ տոնել՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն: 

Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցող մեր մյուս բռնցքամարտիկները չէին կարողացել մրցանակային տեղեր զբաղեցնել:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: