Իմ բոլոր հաղթանակները նվիրում եմ հայ ազգին. Հովհաննես Բաչկով

26 Հունիսի 2017 17:23
Իմ բոլոր հաղթանակները նվիրում եմ հայ ազգին. Հովհաննես Բաչկով

Խարկովում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը (64 կգ քաշային կարգ), վերադառնալով հայրենիք, խոսել է իր հաղթանակի մասին: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Հովհաննե՛ս, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունես:

- Անկեղծ ասած, ինքս էլ մինչև վերջ չեմ գիտակցում՝ ինչ եմ արել: Մեծ ուրախություն եմ զգում: Այս Եվրոպայի առաջնությունն ինձ համար չորրորդն էր: Վաղուց էի ձգտում հաղթանակի, բայց տարբեր պատճառներով չէր հաջողվում: Այս հաջողությունը իմ՝ մարզիչների հետ կատարած մեծ և քրտնաջան աշխատանքի արդյունքն է:

Ամենաբարդը անգլիացու հետ եզրափակիչ մենամա՞րտն էր:

- Բոլոր մենամարտերն էլ հեշտ չէին, և ես հատուկ որևէ մեկը չեմ առանձնացնի: Լյուկ Մակորմեկը լավ բնռցքամարտիկ է: Նրա հետ առաջին անգամ էի հանդիպում: Սակայն Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած 2016 թվականի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հաղթել էի նրա երկվորյակ եղբորը, որը հետագայում մեկ քաշային կարգ վեր բարձրացավ:

Այնուամենայնիվ, ինչպե՞ս ընթացավ քո «ոսկե» պայքարը:

- Առաջին ռաունդում դժվար էր, քանի որ ընտրած մարտավարությունը չէր արդարացնում: Սակայն երկրորդ և երրորդ ռաունդներում ինձ հաջողվեց փոխել պայքարի ընթացքը և հասնել վաստակած հաղթանակին: Դա անգամ մրցակցի և նրա մարզչական շտաբի արձագանքից էր երևում, բայց ես մինչև վերջին պահը մրցավարների կողմից ինչ-որ «անակնկալի» էի սպասում:

Անհաջող առաջին ռաունդից հետո մարզիչներն ի՞նչ ասացին քեզ:

- Դավիթ Թորոսյանն անհրաժեշտ ճշգրտումներն արեց և նաեւ ասաց. «Նա քոնն է: Նվագի՛ր դուդուկդ և նա թող պարի»: Ինչպես կարող էի պարտվել նման խոսքերից հետո (ծիծաղում է):

Ինչ-որ մեկին նվիրեցի՞ր հաղթանակդ:

- Իմ բոլոր հաղթանակները ես միշտ նվիրում եմ հայ ազգին:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: