ԱԱ. Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում կմրցի կուբացի բռնցքամարտիկի հետ

30 Օգոստոսի 2017 11:41
ԱԱ. Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում կմրցի կուբացի բռնցքամարտիկի հետ

Համբուրգում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ վաղը կմեկնարկեն կիսաեզրափակիչ մենամարտերը:

Հայաստանի հավաքականից պայքարը շարունակում է միայն Եվրոպայի գործող չեմպիոն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Եզրափակիչ անցնելու համար հայ բռնցքամարտիկը կմենամարտի Կուբայի ներկայացուցիչ Էնդի Գոմես Կրուզի հետ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Բաչկովը երեկ հաղթանակ է տարել քառորդ եզրափակչում՝ առնվազն ապահովելով բրոնզե մեդալ:

Կիսաեզրափակիչ մենամարտերը կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 20:00-ից:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: