Այս անգամ չհաջողվեց պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնել. Հովհաննես Բաչկով

04 Սեպտեմբերի 2017 12:21
Այս անգամ չհաջողվեց պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնել. Հովհաննես Բաչկով

Լուսադեմին Հայաստանի ազգային հավաքականի բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը (64 կգ քաշային կարգ) և Կարեն Տոնականյանը (60 կգ) վերադարձել են Համբուրգում անցկացված աշխարհի առաջնությունից: Բաչկովը խոսել է առաջնությունում իր ելույթների մասին: 

«Այս անգամ ոսկի նվաճել չհաջողվեց: Բավարարվեցի բրոնզով: Բայց ամեն ինչ կանենք, որպեսզի առաջ գնանք: Կուբացու հետ ավելի շատ կամքի ուժով էի մենամարտում, քանի որ ընթացքում զգում էի, թե որքան հոգնածություն կար իմ մեջ: Չէի հասցրել վերականգնվել: Սա արդարանալու համար չեմ ասում: Եվրոպայի առաջնությունից շատ քիչ ժամանակ էր անցել և չէի հասցրել վերականգնվել:

Մոնղոլ և ղազախ մրցակիցներիս հետ էլ ավելի շատ էներգիա էի ծախսել: Սրանք կապված են միմյանց հետ: Ի վերջո, օրգանիզմի հետ գործ ունենք: Այդ մենամարտում կուբացին իրեն ավելի լավ էր զգում», - Բաչկովի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի

 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: