«Ռեալ Մադրիդ» - «Սևիլիա». «արքայական» ակումբի առաջին եզրափակիչը

14 Մայիսի 2017 09:00
«Ռեալ Մադրիդ» - «Սևիլիա». «արքայական» ակումբի առաջին եզրափակիչը

Այսօր երեկոյան Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի շրջանակներում «Ռեալ»-ը կմրցի «Սևիլիա»-ի հետ: Առաջնության ավարտից ընդամենը 3 տուր առաջ կայանալիք այս հանդիպումը մեծ նշանակություն ունի ոչ միայն մրցող կողմերի, այլ նաև առաջատար «Բարսելոնա»-ի համար:

«Մենք ավելի քան մոտ ենք մեր նպատակի իրականացմանը, սակայն դեռևս ոչ մի մրցանակ չենք նվաճել: Պետք է շարունակենք քրտնաջան աշխատել, քանզի առաջիկայում մեզ 4 եզրափակիչ է սպասվում», - «Սևիլիա»-ի հետ խաղին նախորդած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել էր «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Այսպիսով, այսօր կայանալիք «Սևիլիա»-ի հետ մրցավեճը «Ռեալ»-ի համար առաջին եզրափակիչը կլինի ընթացիկ մրցաշրջանում, քանզի այս խաղում հաղթանակ տոնելը կարող է չեմպիոնություն ապահովել Զիդանի սաների համար, իսկ պարտությունը՝ զրկել «Ռեալ»-ին չեմպիոնական բոլոր հույսերից:

Ընթացիկ մրցաշրջանում թիմերի միջև կայացած առաջին խաղում հաղթանակի էր հասել «Սևիլիա»-ն: Կասկածից վեր է, որ այսօր «Սևիլիա»-ն Մադրիդ կժամանի կրկին 3 միավոր վաստակելու նպատակով: «Սևիլիա»-ն Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում այժմ 69 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, սակայն Խորխե Սամպաոլիի թիմի համար «Ռեալ»-ի հետ խաղում միավորներ կորցնելը 5-րդ հորիզոնականում գտնվող «Վիլյառեալ»-ին կրկին հնարավորություն կտա պայքարել Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: 

Ինչ վերաբերում է «Ռեալ»-ին, ապա վստահ կարելի է ասել, որ այսօր Զինեդին Զիդանը խաղադաշտ դուրս կբերի «Ռեալ»-ի մարտական կազմը, քանզի սեփական հարկի տակ «Սևիլիա»-ին միավորներ պարգևելը անթույլատրելի է մադրիդցիների համար:

ՈՒ՞մ խաղին է պետք հետևել

«Ռեալ»-ը «Սևիլիա»-ի հետ խաղին կմասնակցի առանց թիմի առանցքային ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի, սակայն ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող Կրիշտիանո Ռոնալդուի ներկայությունն այսօր շատ բան կկարողանա փոխել խաղադաշտում: 

Real Madrid CF v Club Atletico de Madrid - UEFA Champions League Semi Final: First Leg

Ի՞նչ մարզավիճակում են թիմերը մոտենում հանդիպմանը

Այստեղ առավելությունը «Սևիլիա»-ի կողմը չէ: Վերջին 8 խաղերի ընթացքում «Սևիլիա»-ն միայն 3 հաղթանակ է տոնել, իսկ «Ռեալ»-ի հետ խաղին նախորդած 2 խաղերում Խորխե Սամպաոլի թիմը միայն 1 միավոր է վաստակել:

Ինչ վերաբերում է «Ռեալ»-ին, ապա Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած վերջին 8 խաղերում «սերուցքայիններ»-ը 6 հաղթանակ են տոնել, պարտվել Էլ Կլասիկոյում և 2 միավոր կորցրել «Ատլետիկո»-ի հետ խաղում: «Սևիլիա»-ի հետ խաղին նախորդած 3 տուրերում Զիդանի սաները 9 հնարավորից 9 միավոր են վաստակել:

Ինչի՞ց կկարողանա օգտվել «Սևիլիա»-ն

Ճիշտ է, «Սևիլիա»-ի հետ հանդիպումը «Ռեալ»-ի առաջին եզրափակիչն է ընթացիկ մրցաշրջանում, սակայն պետք չէ մոռանալ մնացած 3 եզրափակիչների մասին: Ընդամենը 3 օր անց «Ռեալ»-ը կմրցի «Սելտա»-ի հետ, ինչը նշանակում է, որ «արքայական» ակումբը չի կարող այսօր խաղադաշտում սպառել իր ողջ ուժերը: Զիդանի թիմն այսօր խաղադաշտ դուրս կգա արագ գոլ խփելու և առաջին խաղակեսում հանդիպման ելքը վճռելու նպատակով: Եթե «Սևիլիա»-ին հաջողվի առաջին խաղակեսում կանգնեցնել «Ռեալ»-ին և նույնիսկ առավելություն ստանալ հաշվի մեջ, ապա հանդիպման երկրորդ կեսում խորը պաշտպանության անցնելով՝ «Սևիլիա»-ին հնարավոր է՝ հաջողվի միավորներ խլել «Ռեալ»-ից:

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը՝

ԵՎ վերջում հարկ ենք համարում հիշեցնել մեր ընթերցողներին, որ «Ռեալ Մադրիդ» - «Սևիլիա» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: