Հայ լողորդները պատրաստվում են առաջիկա միջազգային մեկնարկներին

15 Հուլիսի 2017 14:57
Հայ լողորդները պատրաստվում են առաջիկա միջազգային մեկնարկներին

Հայաստանի առաջատար լողորդները հուլիս և օգոստոս ամիսներին մասնակցելու են երեք պատասխանատու մրցումների: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

Հուլիսի 23-ից 30-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի մեծահասակների առաջնությունում Վահան Մխիթարյանը հանդես կգա 50 մետր ազատ ոճում և 100 մետր բատերֆլայում, Վլադիմիր Մամիկոնյանը՝ 100 մետր ազատ ոճում, Անի Պողոսյանը՝ 50 ու 100 մետր ազատ ոճերում, Էլեն Եսայանը՝ 50 և 100 մետր բրասում:

Հուլիսի 23-ից 30-ը Հունգարիայի Գյոռ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի օլիմպիական փառատոնում Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը կմասնակցեն 50 և 100 մետր ազատ ոճերին:

Այս երկու լողորդները Հայաստանը կներկայացնեն նաև Ինդիանապոլիսում (ԱՄՆ) օգոստոսի 23-ից 28-ը կայանալիք աշխարհի պատանիների առաջնությունում, որտեղ նրանց կմիանա Անի Պողոսյանը: Արթուրը հանդես կգա 50, 100 մետր ազատ ոճում և 50, 100 մետր բատերֆլայում, Վարսենիկը՝ 50, 100 մետր ազատ ոճում ու 50 մետր բատերֆլայում, իսկ Անին՝ 50, 100 մետր ազատ ոճում և 50 մետր թիկնալողում:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: