Բոլտը պարտվում է կարիերայի վերջին մրցավազքում. աշխարհի նոր չեմպիոնը Գաթլինն է (տեսանյութ)

06 Օգոստոսի 2017 01:10
Բոլտը պարտվում է կարիերայի վերջին մրցավազքում. աշխարհի նոր չեմպիոնը Գաթլինն է (տեսանյութ)

Լոնդոնում ընթացող թեթև աթլետիկայի աշխարհի առաջնությունում տեղի ունեցավ մարզաձևի ամենատպավորիչ մրցաձևերից մեկի՝ տղամարդկանց 100 մ. արագավազքի եզրափակիչը:

Մինչ այս ճամայկացի լեգենդար արագավազորդ Ուսեյն Բոլտը հայտարարել էր, որ Լոնդոնի եզրափակիչը վերջինը կլինի իր փառահեղ մարզական կարիերայում: Եվ, բնականաբար, նա ամեն կերպ պետք է ձգտեր հաղթանակով ավարտել այն: Սակայն դա նրան չհաջողվեց:

Մրցավազքի արդյունքում աշխարհի չեմպիոն հռչակվեց ամերիկացի վազորդ Ջասթին Գաթլինը, ով ցույց տվեց 9.92 վրկ. արդյուք: Երկրորդ տեղը զբաղեցրեց մեկ այլ ամերիկացի՝ Քրիստիան Կոլեմանը 9.94 վրկ. արդյունքով, իսկ ահա Բոլտը բավարարվեց բրոնզե մեդալով (9.95 վրկ.):

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: