Նա վերջին ուժերով պայքարում է իր կյանքի համար, բայց շանսերը շատ քիչ են. Շումախերի ընտանիքի անդամ

06 Հոկտեմբերի 2017 16:19
Նա վերջին ուժերով պայքարում է իր կյանքի համար, բայց շանսերը շատ քիչ են. Շումախերի ընտանիքի անդամ

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերը, ով 2013 թվականի դեկտեմբերին գլխուղեղի վնասվածք էր ստացել, կոմայի մեջ է գտնվում:

Գերմանացի լեգենդար ավտոարշավորդը միացված է շնչառության ապարատին և գտնվում է բժիշկների շուրջօրյա հսկողության տակ: Այս պահին Շումախերի քաշը 45 կգ է, իսկ նրա հասակը կրճատվել է 14 սմ-ով և կազմում է 1,60 մ:

-Ցավոք, նա կոմայի մեջ է և վերջին ուժերով պայքարում է իր կյանքի համար: Շանսերը շատ քիչ են: Ընտանիքը միշտ նրա կողքին է, բայց նրան այս վիճակում տեսնելը շատ ցավալի է,- ավտոարշավորդի ընտանիքի անդամներից մեկի խոսքերն է մեջբերում auto-bild-ը:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Շումախերը բուժումը շարունակվելու է Դալլասում:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: