«Ֆորմուլա 1». Լյուիս Հեմիլթոնը հաղթանակ տարավ իր հայրենիքում

16 Հուլիսի 2017 18:06
«Ֆորմուլա 1». Լյուիս Հեմիլթոնը հաղթանակ տարավ իր հայրենիքում

Մեծ Բրիտանիայի Սիլվերսթոուն գյուղում կայացավ «Ֆորմուլա 1»-ի այս տարվա մրցաշրջանի 10-րդ Գրան Պրին, որում հաղթող ճանաչվեց «Մերսեդես»-ի ավտոարշավորդ, բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը:

2-րդ հորիզոնականը զբաղեցրեց «Մերսեդեսի»-ի մեկ այլ ներկայացուցիչ, ֆինն Վալտերի Բոտասը, իսկ լավագուն եռյակը եզրափակեց «Ֆեռարիի»-ի ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը: Մրցաշարային աղյուսակի առաջատար, «Ֆորմուլա 1»-ի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը այս անգամ բավարարվեց 7-րդ հորիզոնականով:

«Ֆորմուլա 1»-ի հաջորդ Գրան Պրին տեղի կունենա հուլիսի 30-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:

Այսօրվա Գրան Պրիից հետո ավտոարշավորդների մրցաշարային աղյուսակում իրավիճակը կտրուկ սրվեց: 10 տուրերից հետո աղյուսակը 177 միավորով գլխավորում է գերմանացի Սեբաստիան Ֆետելը («Ֆեռարի»), սակայն 2-րդը տեղում գտնվող Լյուիս Հեմիլթոնը արդեն ընդամենը 1 միավորով է զիջում գերմանացուն (176 միավոր), իսկ լավագույն եռյակը 154 միավորով եզրափակում է Վալտերի Բոտասը («Մերսեդես»):

Կոնստրուկտորների պայքարում առաջատարը «Մերսեդես»-ն է՝ 330 միավորով: «Ֆեռարի»-ն ունի 275, իսկ «Ռեդ Բուլ»-ը՝ 174 միավոր:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: