ԵԱ. բասկետբոլի տղամարդկանց Մ-20 հավաքականը պարտությամբ մեկնարկեց B դիվիզիոնում

14 Հուլիսի 2017 22:27
ԵԱ. բասկետբոլի տղամարդկանց Մ-20 հավաքականը պարտությամբ մեկնարկեց B դիվիզիոնում

Ռումինիայի Օրադեա քաղաքում մեկնարկեց բասկետբոլի Եվրոպայի տղամարդկանց Մ-20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը: Այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մեկնարկային խաղում Հայաստանի Մ-20 հավաքականը ուժերն էր չափում Ֆինլանդիայի նույն տարիքային խմբի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց մեր ընտրանու պարտությամբ 69:95 հաշվով:

Հուլիսի 15-ին՝ Երևանի ժամանակով 19:15-ին, Հայաստանի հավաքականը կմրցի Բելառուսի հավաքականի հետ:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: