Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց Մ-20 հավաքականը պարտվեց Բելառուսին

15 Հուլիսի 2017 19:35
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց Մ-20 հավաքականը պարտվեց Բելառուսին

Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում մրցեց Բելառուսի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մեր ընտրանին պարտություն կրեց 56-67 հաշվով: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա Լեհաստանի հավաքականի հետ հուլիսի 18-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին:

Հիշեցնենք, որ մեկնարկային խաղում Հայաստանի ընտրանին պարտվել էր Ֆինլանդիայի հավաքականին՝ 69:95 հաշվով:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: