Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Սլովակիայի հետ մրցավեճին

11 Օգոստոսի 2017 14:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Սլովակիայի հետ մրցավեճին

Օգոստոսի 10-ին բասկետբոլի Հայաստանի հավաքականը ժամանել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա, որտեղ օգոստոսի 12-ին կհյուրընկալվի Սլովակիայի ընտրանուն։ Այս մասին տեղեկացնում է Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այսօր մեր ընտրանին առաջին մարզումն անցկացրեց «Հանտ Արենա»-ում, որտեղ վաղը կկայանա Սլովակիաի հետ ընտրական հանդիպումը: Մարզմանը մասնակցեց նաև Ալան Հեսը, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել օգոստոսի 9-ին Սարաևոյում կայացած Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: «Հանտ Արենա»-ն ունի 3000 նստատեղ և սպասվում է, որ կիսով չափ լեցուն կլինի վաղվա մրցավեճում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին:

Հիշեցնենք, որ ԱԱ2019-ի նախընտրական փուլի 3-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 5 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: