Բասկետբոլ. ԱԱ-2019. Սլովակիա - Հայաստան՝ 78:92. մեր ընտրանու վստահ հաղթանակը մոտեցնում է հաջորդ փուլին

12 Օգոստոսի 2017 23:56
Բասկետբոլ. ԱԱ-2019. Սլովակիա - Հայաստան՝ 78:92. մեր ընտրանու վստահ հաղթանակը մոտեցնում է հաջորդ փուլին

Բրատիսլավայում ավարտվեց 2019 թվականի բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Սլովակիա-Հայաստան հանդիպումը: Մեր ընտրանին ողջ խաղի ընթացքում առավելություն ուներ և հաղթեց 78:92 հաշվով՝ էլ ավելի մոտենալով որակավորման հաջորդ փուլին:

Հայաստանի հավաքականի կազմում խաղի ամենաարդյունավետ խաղացողը Ռայան Բոթրայթն էր, ով վաստակեց 22 միավոր:

A խմբի մյուս խաղում Շվեդիայի ընտրանին հյուրընկալվելիս հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային 88:72 հաշվով: 4-րդ տուրի արդյունքներով Հայաստանի ազգային հավաքականը վաստակած 7 միավորով սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Մեր տղաները հաջորդ հանդիպումը կանցկացնեն օգոստոսի 16-ին Շվեդիայում՝ մրցելով տեղի հավաքականի հետ:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: