«Եվրոբասկետ-2017». Սերբիան հաղթեց Ռուսաստանին և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

16 Սեպտեմբերի 2017 00:25
«Եվրոբասկետ-2017». Սերբիան հաղթեց Ռուսաստանին և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Ստամբուլի «Սինան Էրդեմ Դոում» մարզադաշտում տեղի ունեցավ բասկետբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումը, որում մրցում էին Ռուսաստանի և Սերբիայի հավաքականները:

Խաղադաշտում ծավալված անզիջում պայքարի արդյունքում ավելի ուժեղ գտնվեցին սերբերը՝ առավելության հասնելով 79:87 հաշվով: Այսպիսով, Սերբիան դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Սլովենիայի հավաքականի հետ, որը մեծ անակնկալի հեղինակ էր դարձել և կիսաեզրափակչում ջախջախել էր Իսպանիայի ահեղ ընտրանուն:

Սլովենիա - Սերբիա եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին կրկին «Սինան Էրդեմ Դոում» մարզադաշտում:

Ռուսաստան - Սերբիա՝ 79:87 (20:25, 14:23, 23:18, 22:21)

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: