«Եվրոբասկետ-2017»․ Սլովենիան հռչակվեց բասկետբոլի Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

18 Սեպտեմբերի 2017 11:02
«Եվրոբասկետ-2017»․ Սլովենիան հռչակվեց բասկետբոլի Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Ստամբուլում ավարտվեց բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը։ Եզրափակչում հանդիպեցին Սլովենիայի և Սերբիայի հավաքականները, որոնք կիսաեզրափակչում պայքարից դուրս էին թողել համապատասխանաբար Իսպանիայի և Ռուսաստանի ընտրանիներին։

Վճռորոշ խաղում ավելի ուժեղ գտնվեցին սլովենացիները, ովքեր 93։85 (20:22, 36:25, 15:20, 22:18) հաշվով առավելության հասան և պատմության մեջ առաջին անգամ հռչակվեցին Եվրոպայի ուժեղագույն բասկետբոլային հավաքական: Չեմպիոնների կազմում պաշտպան Գորան Դրագիչը 35 միավոր վաստակեց։

Բրոնզե մեդալները բաժին հասան իսպանացիներին, ովքեր կրկին 93։85 հաշվով հաղթեցին Ռուսաստանի հավաքականին։

Սլովենիա - Սերբիա՝ 93։54
(20:22, 36:25, 15:20, 22:18)

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: