1. Իսպանիայի Մալյորկա քաղաքում ընթանում է ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ 4-րդ փուլի խաղարկությունը: Առաջին տուրում մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ:

1. Իտալիայի Տարվիզիո քաղաքում ընթացող շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանը և Մանուել Պետրոսյանը մեկնարկային տուրերում 2-ական հաղթանակ են տարել և բաժանում են 1-22-րդ տեղերը:

2. Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրան, ում գլխավորությամբ իտալացիները չկարողացան Մունդիալ-2018-ի ուղեգիր նվաճել, հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:

3. Բելգիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուն դարձել է իր ընտրանու պատմության լավագույն ռմբարկուն:

4. Ավստրալիայի հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Հոնդուրասի ընտրանու նկատմամբ և Մունդիալ-2018-ի ուղեգիր նվաճեց:

5. Լեհական «Գրուդնիկ» ակումբի երկրպագուն մրցակցի մի խումբ երկրպագուների կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո հիվանդանոցում մահացել է: Փողոցը հսկող տեսախցիկներից մեկն արձանագրել է դաժան պահը:

1․ ԵԱ որակավորման փուլում Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Սերբիայի ընտրանուն

2․ Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ելույթները ԵԱ-2018-ի որակավորման փուլում։

3․ Դանիան դարձավ Եվրոպայի վերջին ներկայացուցիչն աշխարհի առաջնությունում՝ հաղթահարելով Իռլանդիայի արգելքը։

4․ Առաջարկում ենք վերհիշել 2017 թվականին Հայաստանի հավաքականի խփած բոլոր գոլերը։

5․ Կայացան մի շարք հետաքրքիր ու դիտարժան ընկերական հանդիպումներ։

6․ Mundo Deportivo-ն հայտնում է, թե ինչու է Ռոնալդուն որոշել ամռանը հեռանալ Մադրիդից։

Իտալիայի հավաքականը Շվեդիայի ընտրանու հետ անցումային խաղերի արդյունքում չկարողացավ առաջիկա աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել:

Հայտնի էր, որ դա կարող էր վերջին խոշոր մրցաշարը դառնալ իտալացիների լեգենդար ավագ Ջիանլուիջի Բուֆոնի համար: Շվեդիայի հետ պատասխան խաղից հետո 39-ամյա խաղացողը հայտարարեց հավաքականում իր կարիերան ավարտելու մասին: 

Շատերի, ինչպես նաև ծաղրանկարիչ Օմար Մոմանիի կարծիքով՝ իտալացիները չկարողացան ուղեգիր նվաճել թիմի գլխավոր մարզիչ Ջիան Պիերո Վենտուրայի պատճառով: Հենց այդ առթիվ էլ Մոմանին աշխատանք է պատրաստել: 

1․ Հայաստանի հավաքականը 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Երևանում։

1. Սոչիում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել: