Ֆուտբոլը՝ որպես հնարավորություն...

04 Հուլիսի 2017 22:41 Հեղինակ՝
Ֆուտբոլը՝ որպես հնարավորություն...

Ֆուտբոլը` որպես խաղ, իհարկե, հրաշք է, բայց ես մի փոքր այլ բանի մասին էի ուզում խոսել այսօր...

Այսպես, երբ դուք ձեր երեխայի համար ապագայի պլաններ եք կազմում, միշտ հիշեք, որ միջին վիճակագրական հայ երեխայի համար ֆուտբոլը՝ որպես մասնագիտություն ընտրելը (անգամ այն բոլոր թերությունները, որոնք առկա են Հայաստանում և հայկական ֆուտբոլում) դա մեծ հնարավորություն է կյանքում մեծ հաջողություններ գրանցելու համար։

Հեմամատենք, օրինակ, միջին վիճակագրական գրասենյակային աշխատողի, իրավաբանի կամ թեկուզ գործարարի հետ... Ամենայն հարգանքով եմ տրամադրված դեպի այդ մասնագիտությունները, բայց...

Եթե այնպես ստացվի, որ ձեր երեխան դառնա Եվրոպայում հանդես եկող միջին վիճակագրական ֆուտբոլիստ՝ ներառյալ Ռուսաստանը կամ Ուկրաինան, ապա վստահ կարող ենք ասել, որ մեծ համբավ ձեռք կբերի, որը նրան կապահովի մարդկանց կողմից բավական ճանաչելիություն, և նա ֆինանսապես ապահով կլինի։ Կմեկնի հազար ու մի երկիր, կկարողանա շփվել տարբեր մարդկանց հետ, լեզուներ կսովորի, կունենա բավականին լայն աշխարհայացք, շատ ընկերներ, կլինի աղջիկների ուշադրության կենտրոնում, մեծ գումարներ կվաստակի և կվայելի կյանքը, կոպիտ ասած, խաղ խաղալով։ Իհարկե, այդ ամենին հասնելը հեշտ չէ, բայց, հավատացե՛ք, արժե՛ հաղթահարել բոլոր այն խոչնդոտները, որոնք առկա են, դիմանալով մրցակցությանը, և դառնալ լավ ֆուտբոլիստ: Իսկ երբ ևս մեկ քայլ կկատարի առաջ և միջինից է՛լ ավելի վեր կբարձրանա, դա արդեն այլ հնարավորություններ կբերի ձեր երեխային: Օրինակները տեսնում եք։

Ամեն դեպքում ընտրությունը ձերն է...

Ֆուտբոլ խաղացեք...

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: