Բանակ + ֆուտբոլ...

15 Հուլիսի 2017 23:47 Հեղինակ՝
Բանակ + ֆուտբոլ...

Երբ 4 ակումբներից 3-ը ձախողվում են եվրոգավաթներում, և առանց այդ էլ հիասթափված ֆուտբոլային հասարակությանն էլ ավելի են համոզում, որ հայկական ակումբային ֆուտբոլը մահացած է և, առհասարակ, ֆուտբոլը Հայաստանում ապագա չունի, նորից ու նորից հարց ես տալիս ինքդ քեզ՝ ի՞նչ անել:

Ես գիտեմ, որ խնդիրները բազմակի են ու տարաբնույթ. վատ սելեկցիայից մինչև չֆինանսավորվող ակումբներ, ծանոթ-բարեկամական կապերով երեխային առաջ տանել, «փոշմանած» հովանավոր և այլն... Բազմապիսի խնդիրներից մեկն էլ միջին վիճակագրական երիտասարդ ֆուտբոլիստի բանակ գնալն է։ Հիմա բացատրեմ՝ ինչումն է բանը։

Հասկանալով, որ Հայաստանի աշխարաքաղաքական իրավիճակում՝ պատերազմական դրության մեջ գտնվելիս, բոլոր 18 տարեկան երիտասարդները պարտադիր պետք է ծառայեն բանակում, ուզում եմ մի խնդրանք - առաջարկով հանդես գալ։ Այս ամենը հաշվի առնելով՝ չեմ կարող շրջանցել այն, որ 17-18 տարեկան միջին վիճակագրական ֆուտբոլիստը 2 տարի ծառայելուց հետո անմրցունակ է, և մենք այդպես սերունդներ և լավ կադրեր ենք կորցնում, ովքեր կկարողանային կորիզ կազմել և մրցակցություն ստեղծելով՝ բարձրացնել մեր ակումբային և, ընդհանուր առմամբ, հայկական ֆուտբոլի որակները։

Հավատացե՛ք, դա մեծ խնդիր է և պետք է որոշում գտնել։ Հիմա ի՞նչ անել, որպեսզի և՛ ֆուտբոլիստը մրցունակ լինի, և՛ բանակում անցնի իր ծառայությունը: Պետություուուու՜ն, որտե՞ղ ես... Որտե՞ղ եք, պետակա՛ն այրեր: Առաջարկս հետևյալն է՝ Հայաստանի հյուսիսային և հարավային գոտիներում մեկական բանակային ակումբ հիմնել: Պետական լուրջ ծրագիր մշակել։ Ներդրումներ կատարել և հնարավորություն տալ տաղանդավոր երիտասարդներին ֆուտբոլ խաղալ և միևնույն ժամանակ ծառայել հայրենիքին։

Պատկերացնու՞մ եք՝ ինչպիսի հետաքրքրության աճ կլինի ֆուտբոլի նկատմամբ, երբ երիտասարդ ծնողն իր երեխայի ապագայի մասին մտածելուց իմանա, որ կա սպորտաձև, որը նման հնարավորություն կտա՝ համատեղել այդ երկու իրավիճակները։ Այստեղ, իհարկե, խնդիրներ կառաջանան հին հայկական ավանդական ծանոթ - բարեկամով կամ կաշառքով իրենց երեխաներին խցկել ցանկացող ծնողների և քեռիների տեսքով: Բայց ո՛չ, այդ ռիսկերից խուսափելու համար շատ հեշտ լուծում կա՝ արտասահմանցի սելեկցիոներ և մարզիչ։ Ոչ մեծ գումարներով։ Միջին որակի եվրոպացի մարզիչները կկարողանան և՛ զերծ մնալ այդ շփումից, և՛ ընտրել իրոք տաղանդավոր երիտասարդների: Ակումբն էլ արժանիորեն ներկայացված կլինի առաջնությանը։

Արե՛ք այդ քայլերը, հետո տեսնենք ինչպե՞ս է հայկական ֆուտբոլը մեռած:

Հայկական ֆուտբոլը կդառնա ստրատեգիական բնույթի ներդրումային գոտի։

Մեկ այլ անգամ հանդես կգամ այլ առաջարկությամբ, որը նույնպես, կարծում եմ, շատ մեծ օգուտ կբերի մեր ֆուտբոլին։

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: