10 տարի անց. Պորտերֆիլդի վերջին հանդիպումը

22 Օգոստոսի 2017 16:18 Հեղինակ՝
10 տարի անց. Պորտերֆիլդի վերջին հանդիպումը

10 տարի է անցել այն օրից, երբ Յան Պորտերֆիլդը վերջին անգամ Հայաստանի Հավաքականը դուրս բերեց Պորտուգալիայի դեմ իր վերջին խաղին...

Երբ նրան հանդիպեցի հավաքի առաջին օրը, ուղղակի ապշած էի... Այդ մարդն ինձ համար կամքի ուժ դրսեվորելու իսկական օրինակ էր։ Չնայած նրան, որ քաղցկեղը ներսից ուտում էր նրան, և ընդամենը մի քանի օրվա կյանք էր նրան մնացել, նա եկել էր մեզ հետ մարզվելու, մեզ աջակցելու ու «դուխ» տալու։ Չնայած նրան, որ դեմքն ամբողջովին սպիտակ էր, այլայլված և քրտնած, նա ժպտում էր։ Նա ուրախ էր, որ մեզ հետ է՝ իր կառուցած ու աճեցրած թիմի հետ, իր վերջին խաղում...

Կարծում եմ՝ այդ օրը, անկախ տակտիկայից, ֆուտբոլային նեղ մասնագիտական պահերից, եղանակաից, տրամադրությունից, ինքնազգացողությունից, մենք դատապարտված էինք հաջող խաղ խաղալ։ Եվ խաղացինք...

Այդ մարդն իսկական հերոս էր։ Մարդ, ով հավատ ներշնչեց մեզ՝ ապացուցելով, որ մենք, անկախ մրցակցից, կարող ենք հաղթող լինել ֆուտբոլում, միայն թե հավատալ է պետք։ Նա կառուցեց մի կոլեկտիվ, որտեղ մոռացվում էին հին ու նոր գժտությունները, որտեղ ամեն մեկը գիտեր իր անելիքը, որտեղ հաղթողի ոգի կար։ Մեկ առ մեկ խոսեց ֆուտբոլիստների հետ՝ նրանց հավատալ տալով, որ անհնարին բան չկա դաշտում։ Նա հրաշալի ստրատեգ էր։ Մանրակրկիտ ուսումնասիրելով հակառակորդի թույլ ու ուժեղ կողմերը՝ մեզ համար էլ ավելի էր հեշտացնում գործը՝ կիսվելով մեզ հետ խաղի իր տեսլականով։

Լինելով խիստ, բայց արդար մարդ ու մարզիչ՝ նա այդպես էլ չունեցավ գեթ մեկին, ով չսիրեր իրեն։ Բոլոր ֆուտբոլիստները, անկախ նրանից, թե քանի րոպե էին դաշտում հայտնվում, հարգում էին Պորտերֆիլդին՝ այդ ազնվագույն շոտլանդացուն, ով հայկական ֆուտբոլին իր կյանքի գնով նոր շունչ պարգևեց:

Յան Պորտերֆիլդը միշտ կմնա հայկական ֆուտբոլային պատմության ամենավառ և հիշվող անձանցից մեկը։

Միշտ կհիշեմ քեզ, Coach!

 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: