SOS հայկական ֆուտբոլ

06 Սեպտեմբերի 2017 21:03 Հեղինակ՝
SOS հայկական ֆուտբոլ

37 խաղ եմ անցկացրել Հայաստանի հավաքականում, բայց ինչքան էլ դժվար, ձախողումներով հանդերձ պահեր են եղել, չեմ հիշում նման հուսախաբ վիճակ, ինչը տեղի է ունենում հիմա։

Ամենավատը գիտե՞ք որն է, որ մարդկանց համար դառնում է ամեն ինչ սովորական ու նրանք անտարբերությամբ են լցվում ֆուտբոլի հանդեպ։ Թե՛ երկրպագուները, թե՛ ֆուտբոլիստներն ու մասնագետները մեծ հաշվով «հա, դե մեկ ա սենց էլ պետք է լիներ» մտքով են առաջնորդվում։ Միակ միջավայրն է, որտեղ ֆուտբոլը մահանում է։ Իսկ վերջին երկու խաղը, իրոք, արտացոլում էին մեր ֆուտբոլում առկա բոլոր խնդիրները։

Անիմաստ է այս պահին անրադառնալ ֆուտբոլիստներ անհատական խաղին, որովհետև մեկ հաղթած խաղը ոչինչ չի կարող փոխել։ Ցավոք, Հայաստանում ֆուտբոլը և նրա ապագան ահավոր վիճակում են և շատ հետ են մնացել թեկուզ տարածաշրջանի երկրներից։ Չէի մտածի, որ երբևէ օրինակ կբերեմ մեր թշնամի երկրին, բայց նայեք՝ ակումբային ֆուտբոլում ուր հասան նրանք... Նաև հավաքականի մակարդակով են առաջադիմել՝ խոշոր հաղթանակ են տանում, որը առաջներում անհնարին էր պատկերացնել, վաստակում 10 միավոր և, եթե չեմ սխալվում, երրորդ տեղում են գտնվում իրենց խմբում՝ առաջ անցնելով Նորվեգիաից և Չեխիաից։

Դե Եվրոպական երկրների հետ համեմատելն անիմաստ է։

Եթե հնարավորինս արագ մի բան չփոխվի հայկական ֆուտբոլում, մենք վերջնականապես անդունդը կգլորվենք՝ երազելով ամբողջ մրցաշրջանում գոնե մեկ հաղթանակի մասին։ Կարծում եմ ժամանակն է, որ վերջապես պետությունը աջակցի ֆուտբոլին։ Հավատացնում եմ, անկախ բոլոր խնդիրներից՝ մենք բավական ներուժ ունենք և շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ ու մասնագետներ, որոնց համար ամեն մի ներդրված լումա կեռապատկվի, միայն թե ուշանում է այդ աջակցությունը։

Աջակցե՛ք ֆուտբոլին, ափսոս է, որ այդ մարզաձևը, ունենալով այդքան մեծ ներուժ, Հայաստանում քայքայվի և դառնա ինչ որ բակային սպորտ:

Արագ ինչ որ բան փոխել է պետք...

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: