Հավակնորդների մրցաշարում կխաղամ հաճույքիս համար. Արոնյան

27 Սեպտեմբերի 2017 21:16
Հավակնորդների մրցաշարում կխաղամ հաճույքիս համար. Արոնյան

Աշխարհի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակից հետո հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը խոսել է իր տպավորությունների և գալիք տարի կայանալիք հավակնորդների մրցաշարի մասին.

«Շատ երջանիկ եմ հաղթանակիս համար, 12 տարի անցել է առաջին գավաթից, դա մի ամբողջ շրջան է:  Սա ինձ համար առանձնահատուկ տիտղոս է:

Կարծում եմ, որ եզրափակիչի բոլոր պարտիաներում էլ առավելություն ունեի Լիրենի նկատմամբ: Վստահ էի, որ վերջիվերջո հաղթանակ եմ տանելու:

Հավակնորդների նախորդ մրցաշարերում ֆավորիտ համարվելով՝ միշտ ձախողվել եմ: Հաջորդ անգամ ես ֆավորիտ չեմ լինի, այլ կխաղամ հաճույքիս համար»,- նշել է 34-ամյա շախմատիստը:

Հավելենք, որ 2018 թվականի մարտի 10-28-ը Լևոն Արոնյանը Բեռլինում կմասնակցի հավակնորնդերի մրցաշարին, որի հաղթողը աշխարհի չեմպիոնի թագը կվիճարկի Մագնուս Կարլսենի հետ:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: