Այս մրցաշարն ինձ համար հավակնորդների մրցաշարին մասնակցելու վերջին հնարավորությունն էր. Արոնյան

28 Սեպտեմբերի 2017 19:02
Այս մրցաշարն ինձ համար հավակնորդների մրցաշարին մասնակցելու վերջին հնարավորությունն էր. Արոնյան

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը լրագրողների հետ հանդիպեց Թբիլիսում կայացած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լևոն Արոնյանը: Հայաստանցի գրոսմայստերը խոսեց անցած մրցաշարի և այն մասին, թե ինչն օգնեց նորից շարունակել հաղթել:

«Այս մրցաշարն ինձ համար հավակնորդների մրցաշարին մասնակցելու վերջին հնարավորությունն էր: Հակառակ դեպքում դա կնշանակեր աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարած տարիների կորուստ: Աշխարհի գավաթի խաղարկությունը լարված էր, և ուրախ եմ, որ կարողացա մինչև վերջ դիմանալ:

Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ դիմակայությունը շատ ծանր դասավորվեց: Դասական շախմատում ամեն ինչ նորմալ էր ընթանում, բայց արագ շախմատի առաջին պարտիայում կրած պարտությունից հետո, որտեղ շատ վատ խաղացի, նյարդերի պայքար սկսվեց: Դրանով են պայմանավորված հետագա պարտիաների ցածր որակը և մեծաքանակ սխալները:

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն իմ խաղը համեմատեց աշխարհի իներորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի խաղաոճի հետ: Նման համեմատությունը մեծ պատիվ է ինձ համար, քանի որ նա հանճարեղ շախմատիստ է: Իմ կարծիքով ես մի փոքր ավելի տաքարյուն եմ, և դա ինձ միշտ խանգարում է:

Մրցաշարի ընթացքում աշխատում էի շատ զբոսնել, զբաղվում էի սպորտով, շփվում էի մտերիմ մարդկանց հետ: Եթե չլիներ հարազատների և ընկերների, հատկապես Արիանայի աջակցությունը, չէի հաղթի: Մոտ մեկ տարի ինձ ուղեկցում էին շախմատային անհաջողությունները: Բայց այդ ժամանակահատվածն օգնեց ինձ ամրապնդել ուժերս, հասկանալ՝ ով է իրոք իմ կողքին: Փետրվարին, երբ վերադարձա հերթական մրցաշարից, ապագայի հետ կապված լուրջ խոսակցություն եղավ Արիանայի հետ և դա օգնեց որոշ բաներ վերանայել: Պատրասվում եմ հետագայում էլ լրջորեն աշխատել, որպեսզի հասնեմ գլխավոր նպատակիս՝ շախմատային թագին: Հավակնորդների մրցաշարում հիմնականում անհաջող եմ հանդես գալիս, բայց այս անգամ ամեն ինչ պետք է այլ լինի: Շնորհակալություն նրանց, ովքեր շարունակեցին հավատալ ինձ»,- Լևոն Արոնյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի կայքից.

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: