Մեկնարկում է «Սևանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարը

13 Հուլիսի 2017 15:22
Մեկնարկում է «Սևանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարը

Հուլիսի 12-ից 22-ը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում կանցկացվի «Սևանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

16-րդ կարգի մրցաշարին կմասնակցի 10 շախմատիստ (9 տուր, շրջանաձև մրցակարգ): Այսօր Մարտունիում կկայանա բացման արարողությունը, իսկ առաջին տուրը կխաղացվի հուլիսի 14-ին:

Մասնակիցների կազմը՝ Բասեմ Ամին (Եգիպտոս), Դանիիլ Դուբով (ՌԴ), Իգոր Կովալենկո (Լատվիա), Մարտին Կրավցիվ (Ուկրաինա), Դարիուշ Շվերց (Լեհաստան), Թամիր Նաբատի (Իսրայել), Սամվել Տեր-Սահակյան, Հովհաննես Գաբուզյան, Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան (բոլորն էլ` Հայաստան):

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: