ՖԻԴԵ Գրան Պրի. Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում

14 Հուլիսի 2017 20:04
ՖԻԴԵ Գրան Պրի. Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում

Շվեյցարական Ժնև քաղաքում շարունակվում է ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի 3-րդ փուլը, որտեղ այսօր կայանում են նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը այս տուրում ուժերն էր չափում ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչու հետ: Պարիտայի 36-րդ քայլին սև խաղաքարերով գործող հայ շախմատիստը անձնատուր եղավ և մրցաշարի ընթացքում կրեց իր երկրորդ պարտությունը:

8-րդ տուրից առաջ Արոնյանը 3.5 միավորով ևս մի քանի գրոսմայստերների հետ բաժանում էր 7-րդ հորիզոնականը: Սակայն 8-րդ տուրի բոլոր պարտիաների ավարտից հետո նա, ամենայն հավանականությամբ, հետընթաց կկատարի մրցաշարային աղյուսակում:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: