Սինքֆիլդի գավաթ. Արոնյանը փայլուն հաղթանակ տարավ Ուեսլի Սոյի նկատմամբ

09 Օգոստոսի 2017 01:23
Սինքֆիլդի գավաթ. Արոնյանը փայլուն հաղթանակ տարավ Ուեսլի Սոյի նկատմամբ

ԱՄՆ-ի Սենտ Լյուիս քաղաքում շարունակվում է Grand Chess Tour-ի 3-րդ մրցափուլը՝ Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը: Այսօր կայացել են 6-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը այս տուրում սպիտակ խաղաքարերով ուժերն էր չափում ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Հայ շախմատիստը 32-րդ քայլին մրցակցին ստիպեց անձնատուր լինել և մրցաշարում տարավ իր երկրորդ հաղթանակը:

Կայացած 6 տուրերից հետո Արոնյանը իր ակտիվում ունի 3.5 միավոր և Վիշվանաթան Անանդի ու Մագնուս Կարլսենի բաժանում է 2-4-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակի միանձյնա առաջատարը ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավն է, ով իր անվան դիմաց ունի 4 միավոր:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: