Արոնյանը հաղթեց Նակամուրային և միացավ Սինքֆիլդի գավաթի առաջատարներին

10 Օգոստոսի 2017 10:03
Արոնյանը հաղթեց Նակամուրային և միացավ Սինքֆիլդի գավաթի առաջատարներին

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է Սինքֆիլդի գավաթի մրցաշարը: Լևոն Արոնյանը մրցաշարի 7-րդ տուրում սևերով խաղացել է Հիկարու Նակամուրայի հետ։

Հայ գրոսմայստերի հիանալի խաղը 54-րդ քայլում բերեց նրա հաղթանակին։ Այս մասին հաղորդում է Chess.am կայքը: 

Ամբողջական միավոր վաստակեց նաև Վիշվանաթան Անանդը՝ հաղթանակ տանելով Նեպոմնյաշչիի նկատմամբ։ Արդյունքում ստացվեց, որ Սինքֆիլդի գավաթի 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

1. Վաշիե-Լագրավ` 4․5

2. Անանդ` 4․5

3. Արոնյան` 4․5

4. Կարլսեն` 4

5. Կարուանա` 3․5

6. Կարյակին` 3․5

7. Սվիդլեր` 3

8. Նակամուրա` 2․5

9. Նեպոմնյաշչի` 2․5

10. Սո` 2․5 :

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: