Սինքֆիլդի գավաթ. Արոնյան - Սվիդլեր՝ ոչ-ոքի

11 Օգոստոսի 2017 10:08
Սինքֆիլդի գավաթ. Արոնյան - Սվիդլեր՝ ոչ-ոքի

ԱՄՆ-ի Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը: Երեկ ուշ երեկոյան կայացան 8-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի շախմատային առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց ռուս գրոսմայստեր Պյոտոր Սվիդլերի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Մնացած պարտիաներից միայն մեկն արդյունավետ ելք ունեցավ. Սերգեյ Կարյակինը առավելության հասավ Ուեսլի Սոյի նկատմամբ:

Մրցաշարային աղյուսակն աննշան փոփոխություն կրեց, ըստ որի՝ լրացուցիչ ցուցանիշերով այն գլխավորեց Լևոն Արոնյանը: 

Հաջորդ՝ 9-րդ տուրում սպասվում է Կարլսեն-Արոնյան սուպերդիմակայությունը: Հիշեցնենք, որ այս պահին ընթացիկ վարկանիշով երկու շախմատիստները գլխավորում են համաշխարհային վարկանիշային աղյուսակը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: