«Փյունիկ» - «Սլովան». բարդ է լինելու...

28 Հունիսի 2017 19:21
«Փյունիկ» - «Սլովան». բարդ է լինելու...

Եվրագավաթներում մեր ֆուտբոլի երբեմնի դրոշակակիրը՝ «Փյունիկ»-ը, 2017/18 մրցաշրջանի եվրոպական ճամփորդությունը մեկնարկում է Բրատիսլավայի «Սլովան»-ի հետ դիմակայությամբ: Ասել, որ «Սլովան»-ը փորձառու է, նշանակում է ոչինչ չասել: Բավական է նշել միայն, որ թիմը, հիմնադրվելով 1919 թվականին, 1968/69 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի խաղարկության հաղթողն է, Ինտերտոտոի գավաթի՝ 9-ակի հաղթողը: Վերջին 7 տարվա ընթացքում երկու անգամ հանդես է եկել Եվրոպա Լիգայի խմբային փուլում, 2014/15 մրցաշրջանում հասել է մինչև Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Սլովակիայի և Չեխոսլովակիայի առաջնությունների 20-ակի չեմպիոն է, Սլովակիայի 7-ակի և Չեխոսլովակիայի 6-ակի գավաթակիր, Սլովակիայի 3-ակի Սուպերգավաթակիր:

Թիմի կազմում ընդգրկված ֆուտբոլիստներից շատերը նույնպես ֆուտբոլային մեծ ճանապարհ են անցել: Ամենահայտնին 33-ամյա Ռոբերտ Վիտեկն է, ով Սլովակիայի ազգային հավաքականում 80 խաղ է անցկացրել՝ դառնալով 23 գոլի հեղինակ: Նա մասնակցել է 2010 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:

Օրեր առաջ թիմի կազմը համալրել են ևս մեկ փորձառու հարձակվող Ֆիլիպ Հոլոշկոն և Նիգերիայի հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Իբրահիմ Ռաբիուն:

Վերջին հանդիպումը «Սլովան»-ն անցկացրել է հունիսի 23-ին՝ նախկին Չեխոսլովակիայի Սուպերգավաթի խաղարկությունում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում զիջելով չեխական «Ֆաստավ»-ին:

Ինչ վերաբերում է «Փյունիկ»-ին, ապա թիմն այս պահին լրջագույն «վերակառուցման» փուլում է: Ինչպես գիտենք, մեկ ամիս առաջ փոխվել է ակումբի սեփականատերը, նոր գլխավոր մարզիչ է անցել աշխատանքի՝ ի դեմս Արմեն Գյուլբուդաղյանցի, ով վերջին հարցազրույցում նշել է, որ այս դիմակայությունը մեծ փորձություն է իր երիտասարդ ֆուտբոլիստների համար և որ այս մրցաշրջանում եվրագավաթների մասով թիմի առջև խնդիր դրված չէ:

Ամեն դեպքում՝ որքան էլ թղթի վրա ֆավորիտ լինի Սլովակիան ներկայացնող ակումբը, մենք հավատում ենք, որ ֆուտբոլային դաշտում ամեն ինչ հնարավոր է, իսկ արդյունքի մասին խոսում են խաղից հետո: Կոնկրետ այս երկրի ներկայացուցիչների հետ, թեկուզ՝ հավաքականների մակարդակով, մենք այդ անակնկալը վայելելու բերկրանքն արդեն իսկ ապրել ենք:

Ս.Բ.

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: