5 փաստ ՊՍԺ-ի նախագահ Նասեր ալ-Խելաիֆիի մասին, որոնք քչերին են հայտնի

12 Սեպտեմբերի 2017 20:46
5 փաստ ՊՍԺ-ի նախագահ Նասեր ալ-Խելաիֆիի մասին, որոնք քչերին են հայտնի

Ֆրանսիական ՊՍԺ-ի համար 2011 թվականի հոկտեմբերից սկսվեց նոր շրջափուլ, երբ ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը գնեց կատարցի գործարար Նասեր ալ-Խելաիֆին:

43-ամյա գործարարը նոր էջ բացեց փարիզյան ակումբի պատմության մեջ՝ սկսելով գրանդ ակումբ կառուցելու իր ուղին: Եվ այսօր դա նրան արդեն հաջողվել է: ՊՍԺ-ն այս պահի դրությամբ աշխարհի ամենահզոր և մրցունակ ակումբներից մեկն է, որը գրավիչ է նաև համաշխարհային ֆուտբոլի աստղերի համար: Դրա վառ ապացույցը Նեյմարն է, որը օգոստոսին ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց«Բարսելոնա»-ից տեղափոխծվեց ՊՍԺ:

Այնուամենայնիվ, կան մի շարք փաստեր Նասեր ալ-Խելաիֆիի մասին, որոնք քչերին են հայտնի: Շատերի ենթագիտակցության մեջ կարծրացած է, որ արաբ միլիոնատերերն ու միլիարդատերերը իրենց հարստությունը դիզել են նավթային եկամուտներով, սակայն Ալ-Խելաիֆին բացառություն է:

Եվ հիմա քչերին հայտնի այդ փաստերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

1. Նասեր ալ-Խելաիֆին պրոֆեսիոնալ թենիսիստ է եղել, որի կարիերան շարունակվել է 1992-2002 թվականներին: 10 տարվա մարզական կարիերայի ընթացքում նա մենախաղերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցից 12-ում հաղթել է: Զուգախաղերում անցկացրել է 30 հանդիպում, որոնցից հաղթել է կրկին 12-ում: Նա առաջին կատարցի թենիսիստն է, որը մասնակցել է ATP-ի մրցաշարի: Բացի դա, 1996 թվականին Ալ-Խելաիֆին մասնակցել է նաև «Ռոլան Գարոս»-ին: 2002 թվականի վերջում նա զբաղեցնում էր ATP-ի վարկանիշային աղյուսակի իր համար ռեկորդային 995-րդ հորիզոնականը:



2. Թենիսիստի կարիերայի ավարտից հետո Ալ-Խելաիֆին չհեռացավ իր սիրելի մարզաձևից: 2008 թվականից սկսած նա զբաղեցնում է Կատարի թենիսի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Իսկ 2011 թվականից Արևմտյան Ասիայի թենիսի ֆեդերացիայի փոխնախագահն է:



3. Նասեր ալ-Խելաիֆին 2006 թվականից արաբական հեղինակավոր Al Jazeera Sports-ի գլխավոր տնօրենն է: Իր պաշտոնավարման առաջիկա ամիսների ընթացքում նա կարողացել է հիմնել 14 նոր մարզական հեռուստաալիքներ, որոնք լուսաբանել են Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 50 տարբեր մարզական միջոցառումներ: 2013 թվականի դետեմբերի 31-ին Al Jazeera Sports-ը առանձնացավ Al Jazeera Media Network-ից և վերանվանվեց beIN SPORT-ի, որը այս պահին աշխարհի առաջատար մարզական մեդիաընկերություններից է:



4. 2011 թվականից սկսած Ալ-Խելաիֆին Qatar Sports Investments (QSI) հիմնադրամի նախագան է: QSI-ի գլխավոր նպատակը ազգային և միջազգային մակարդակներում սպորտի մեջ ներդրումներ անելն է: QSI-ին է պատկանում նաև մարզահագուստ արտադրող Burrda ընկերությունը, որը միջոցներ է ներդրել նաև «Բարսելոնա»-ի մարզահագուստի արտադրության մեջ:



5. 2013 թվականին Կատարի էմիր Թամիմ բեն Համադը Ալ-Խելաիֆիին առանց պորտֆելի նախարար նշանակեց:


Բեն Համադն ու Ալ-Խելաիֆին՝ թենիսային հանդիպման ժամանակ

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: