Ալաշկերտ Արարատ Բանանց Գանձասար-Կապան Շիրակ Փյունիկ

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հետ

11 Հոկտեմբերի 2017 16:00
Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հետ

Հայաստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ընթացող բանակցություններն ընկերական խաղ անցկացնելու կապակցությամբ ավարտվել են: Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Համաձայն երկու կողմերի միջև կնքված համաձայնագրի՝ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին՝ Երևանում: Հայաստանի ազգային հավաքականը, հնարավոր է, ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնի նոյեմբերին: Այդ մասին կտեղեկացնենք պաշտոնական հաստատում լինելուն պես:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: