Ալաշկերտ Արարատ Բանանց Գանձասար-Կապան Շիրակ Փյունիկ

Հայաստանի գավաթ. «Ավան Ակադեմիա» - «Գանձասար-Կապան»՝ 0:4. կապանցիները դուրս եկան կիսաեզրափակիչ (տեսանյութ)

11 Հոկտեմբերի 2017 16:42
Հայաստանի գավաթ. «Ավան Ակադեմիա» - «Գանձասար-Կապան»՝ 0:4. կապանցիները դուրս եկան կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Ավան Ակադեմիա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Գանձասար-Կապան»-ին: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0:4 հաշվով:

Խաղի հաշիվը առաջին րոպեին բացել է Գևորգ Նռանյանը: Առաջին խաղակեսի վերջնամասում իր թիմի առավելությունը կրկնապատկել է Արթուր Ադամյանը: 55-րդ րոպեին հյուրերի հարձակվող Գևորգ Նտանյանը ևս մեկ գոլի հեղինակ դարձավ և իր հաշվին դուբլ գրանցեց: 74-րդ րոպեին հաշիվը քառապատկել է Դմիտրի Յաշինը:

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում նույնպես հաղթել էին կապանցիները՝ 3:0 հաշվով:

«Ավան Ակադեմիա» - «Գանձասար-Կապան»՝ 0:4

1:0, 3:0՝ Նռանյան (1',55'), 2:0`Ադամյան (44'), 4:0՝ Յաշին (74')

Լուսանկարը և տեսանյութը՝ «Գանձասար-Կապան»-ի մամուլի ծառայության.

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: