Ալաշկերտ Արարատ Բանանց Գանձասար-Կապան Շիրակ Փյունիկ

Բարձրագույն խումբ. «Ալաշկերտ» - «Արարատ»՝ 3:0. չեմպիոնը ջախջախում է առաջատարին

12 Օգոստոսի 2017 19:50
Բարձրագույն խումբ. «Ալաշկերտ» - «Արարատ»՝ 3:0. չեմպիոնը ջախջախում է առաջատարին

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը հյուրընկալեց ընթացիկ մրցաշրջանի 1-ին տուրի արդյունքներով առաջատարի դերը ստանձնած «Արարատ»-ին և ջախջախիչ հաղթանակ տարավ 3:0 հաշվով:

Առաջին խաղակեսում հաշիվը բացեց Միհրան Մանասյանը, երկրորդում այն եռապատկեցին չեմպիոնի կազմում իր նորամուտը նշող Արտյոմ Սիմոնյանը, ով հասցրեց աչքի ընկնել փոխարինման դուրս գալուց անմիջապես հետո, և Արթուր Եդիգարյանը:

Հիշեցնենք, որ 2-րդ տուրը մեկնարկել էր երեկ: «Փյունիկ»-ը ընդունել էր «Գանձասար-Կապան»-ին և հաղթանակ տոնել 2:1 հաշվով:

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 3:0
1:0՝ Մանասյան (36'), 2:0՝ Սիմոնյան (61'), 3:0՝ Եդիգարյան (75')

Լուսանկարը՝ «Ալաշկերտ» ՖԱ ֆեյսբուքյան էջի

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: