Որ թիմերի հանդիպումների տոմսերն են ամենաթանկարժեքը Չեմպիոնների լիգայում

13 Սեպտեմբերի 2017 23:47
Որ թիմերի հանդիպումների տոմսերն են ամենաթանկարժեքը Չեմպիոնների լիգայում

Իսպանական հեղինակավոր Marca պարբերականը հրապարակել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության հանդիպումների ամենաթանկարժեք տոմսերի գները:

Ըստ այդմ՝ ցուցակում առաջատարը ֆրանսիական ՊՍԺ-ն է: «Բավարիա»-ի դեմ տնային խաղի համար սահմանված ամենաթանկարժեք տոմսերը փարիզցիները ստիպված կլինեն գնել 1492 եվրոյով:

Երկրորդ հորիզոնականը կիսում են ռուսական երկու ակումբներ՝ ԲԿՄԱ-ն և «Սպարտակ»-ը: Խմբային փուլի 2-րդ տուրի համապատասխանաբար «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Լիվերպուլ»-ի դեմ խաղերում ռուսական ակումբների սահմանած ամենաբարձր գները կազմում են 584 եվրո:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Marca-ի կազմած ամբողջական աղյուսակը.

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: