ՉԼ. «Ռեալ Մադրիդ» - ԱՊՕԷԼ՝ 3:0. Ռոնալդուի դուբլն ու Ռամոսի գեղեցիկ գոլը (տեսանյութ)

14 Սեպտեմբերի 2017 00:38
ՉԼ. «Ռեալ Մադրիդ» - ԱՊՕԷԼ՝ 3:0. Ռոնալդուի դուբլն ու Ռամոսի գեղեցիկ գոլը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր կիպրական ԱՊՕԷԼ-ին: Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 3:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ «արքայական» ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Հարկ է նշել նաև, որ խաղի 25-րդ րոպեին «Ռեալ»-ի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը վնասվածք ստացավ և փոխարինվեց:

H խմբի մյուս խաղում Լոնդոնի «Տոտենհեմ»-ը «Ուեմբլի» մարզադաշտում 3:1 հաշվով առավելության հասավ Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ:

«Ռեալ» Մ. - ԱՊՕԷԼ՝ 3:0
1:0 Ռոնալդու (12'), 2:0 Ռոնալդու (61'), 3:0 Ռամոս (51')

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: