Մենք դեռ կտեսնենք իրական Բեյլին, իսկ Ռոնալդուն մեր առանցքային խաղացողն է. Զիդան

14 Սեպտեմբերի 2017 10:20
Մենք դեռ կտեսնենք իրական Բեյլին, իսկ Ռոնալդուն մեր առանցքային խաղացողն է. Զիդան

«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում ԱՊՕԷԼ-ի նկատմամբ տարած հաղթանակի (3:0), դուբլի հեղինակ դարձած Կրիշտիանու Ռոնալդուի և կիսապաշտպան Գարեթ Բեյլի մասին: 

«Առաջին խաղակեսում մենք լավագույնս չխաղացինք, երկրորդում՝ շատ լավ: Կարևոր է մրցաշարի սկզբում հաղթել և անառիկ պահել սեփական դարպասը: 

Ռոնալդուն մեր առանցքային և կարևոր խաղացողն է: Նա միշտ այնտեղ է, որտեղ պետք է ու միշտ գոլ է խփում: Հուսով եմ՝ նույն կերպ կշարունակի: 

Բեյլն ընդունակ է մի քանի դիրքերում խաղալ, այդ թվում և ձախից: Այս խաղում նա ցույց տվեց իր ունիվերսալությունը: Սկզբից հարձակման գծում Ռոնալդուն և Բեյլն էին, հետո Գարեթը փոխեց իր դիրքը: 

Աստիճանաբար մենք կտեսնենք նախկին Բեյլին: Նախորդ մրցաշրջանում նա 4 ամիս է բաց թողել, բայց լավ է անցկացրել մինչմրցաշրջանը, առանց վնասվածքների, շատ հանդիպումների է մասնակցել: Մենք դեռ կտեսնենք իրական Բեյլին, քանզի նա շարունակում է ավելացնել: Գոհ եմ նրա ցուցադրած խաղից», - ֆրանսիացի մասնագետի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: 

Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագու՞ եք... Բաժանորդագրվե՛ք սիրելի թիմի ալիքին Telegram-ում , և առաջի՛նը տեղեկացեք ակումբի վերջին նորություններին ու իրադարձություններին:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: