Մխիթարյանը «Բորուսիա»-ում լավագույնն էր, բայց ԱՊԼ-ում բարդություններ ունեցավ. Ռոնալդ Կուման

09 Հոկտեմբերի 2017 17:58
Մխիթարյանը «Բորուսիա»-ում լավագույնն էր, բայց ԱՊԼ-ում բարդություններ ունեցավ. Ռոնալդ Կուման

«Էվերթոն»-ի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն իր թիմի հոլանդացի կիսապաշտպան Դեյվի Կլասենին համեմատել է «Ման. Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ:

Կլասենը դեռ չի հարմարվել լիվերպուլյան ակումբին: Կումանը կարծում է, որ ԱՊԼ-ին հարմարվելը բարդ է, և որպես օրինակ բերել է Մխիթարյանին, ով «կարմիր սատանաներ»-ի կազմում առաջին մրցաշրջանն այնքան էլ հաջող չանցկացրեց:

«Բազմաթիվ ֆուտբոլիստներ կան, ովքեր իրենց երկրում լավագույնն են և տեղափոխվում են Անգլիա, որովհետև արժանի են ավելի բարձր մակարդակում հանդես գալ, բայց Պրեմիեր Լիգայում բարդություններ են ունենում: Անգլիայում խաղը զգալու և հարմարվելու համար ժամանակ է պետք: Օրինակ, Մխիթարյանը «Բորուսիա»-ում լավագույնն էր, և «ՄՅու»-ն մեծ գումարի դիմաց գնեց նրա տրանսֆերը: Ինքներդ տեսաք, թե առաջին մրցաշրջանում Մխիթարյանն ինչպիսի քննադատության ենթարկվեց»,- Կումանի խոսքերն է մեջբերում The Sun-ը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: