Օզիլն ու Սանչեսն արդեն հունվարին կարող են հեռանալ «Արսենալ»-ից

12 Հոկտեմբերի 2017 13:14
Օզիլն ու Սանչեսն արդեն հունվարին կարող են հեռանալ «Արսենալ»-ից

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, որ թիմի կիսապաշտպաններ Մեսութ Օզիլն ու Ալեքսիս Սանչեսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող են հեռանալ լոնդոնյան ակումբից: 

«Այո՛, նման տարբերակը հնարավոր է: Հենց որ դուք նման իրավիճակում եք հայտնվում, դուք պլանավորում եք յուրաքանչյուր որոշումը: 

Միշտ ասել եմ. այն փաստը, որ մենք ամռանը պայմանագիր չենք կնքել Սանչեսի և Օզիլի հետ, չի նշանակում, որ խաղացողները կհեռանան: Երկու ֆուտբոլիստներն էլ երջանիկ են այստեղ: Հուսով եմ, որ իրավիճակը կփոխվի: Ներկա պահին հստակ տեղեկատվություն չկա՝ ինչ-որ բան հայտարարելու համար», - ֆրանսիացի մասնագետի խոսքերն է փոխանցում ESPN-ը: 

Հավելենք, որ Օզիլի և Սանչեսի պայմանագրերի ժամկետները լրանում են ընթացիկ մրցաշրջանից հետո: 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: