Մուստաֆին վնասվածքի պատճառով 4-6 շաբաթ բաց կթողնի

12 Հոկտեմբերի 2017 16:21
Մուստաֆին վնասվածքի պատճառով 4-6 շաբաթ բաց կթողնի

«Արսենալ»-ի և Գերմանիայի հավաքականի պաշտպան Շկոդրան Մուստաֆին 4-6 շաբաթ ժամկետով դուրս է մնացել շարքից: Այս մասին հաղորդել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: 

«Մենք մոտավորապես 4-6 շաբաթով կորցրել ենք Մուստաֆիին: Չեմ կարծում, որ նա մինչև հավաքականների խաղերի հաջորդ ընդմիջումը կապաքինվի», - ֆրանսիացի մասնագետի խոսքերն է փոխանցում BBC-ն: 

25-ամյա խաղացողը վնասվածք էր ստացել ԱԱ-2018-ի որակավորման փուլի շրջանակում Ադրբեջանի դեմ հանդիպմանը (5:1):

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: