Հայտնի է Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզչի անունը (լուսանկար)

13 Հոկտեմբերի 2017 13:47
Հայտնի է Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզչի անունը (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսա լավագույն մարզիչ: Այս մասին հաղորդում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը: 

Իսպանացի մասնագետը գերազանցել է այնպիսի մարզիչների, ինչպիսիք են Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ»), Ժոզե Մոուրինյոն («Ման. Յունայթեդ») և Արսեն Վենգերը («Արսենալ»): 

Սեպտեմբերին «քաղաքայիններ»-ը Գվարդիոլայի գլխավորությամբ ԱՊԼ-ում 4 հաղթանակ են տարել «Լիվերպուլ»-ի (5:0), «Ոուոթֆորդ»-ի (6:0), «Քրիսթալ Փելաս»-ի և «Չելսի»-ի նկատմամբ: 

Նշենք, որ 46-ամյա մասնագետն առաջին անգամ է ստանում այս մրցանակը: 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: