«Կյանքը գիրք է, մենք` հերոսները». Հետաքրքիր 10 փաստ՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

09 Հունվարի 2017 14:27
«Կյանքը գիրք է, մենք` հերոսները». Հետաքրքիր 10 փաստ՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

27-ամյա Հենրիխ Մխիթարյանը մի շարք բարձունքներ է նվաճել իր մարզական կարիերայում: Հաջողություններն ու համաշխարհային ճանաչումը չեն խորտակել Մխիթարյանի համեստությունը, մարդկային որակները, որով նա միշտ առանձնացել է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հետաքրքիր 10 փաստ՝ Հենրիխ Մխիթարյանի մասին:

Հայրս միշտ իմ սրտում կլինի: Կարծում եմ` եթե նա կենդանի լիներ, էլ ավելի մեծ բարձունքների կհասնեի: Հավատում եմ, որ նա ինձ հետևում է երկնքից ու ուրախանում իմ հաջողություններով:

Առաջին դասարան գնացի Ֆրանսիայում, որտեղ տեղափոխվել էի ընտանիքիս հետ, երբ 9 ամսական էի: 7 տարեկան էի, երբ վերադարձանք Հայաստան, այստեղ ևս գնացի առաջին դասարան, որպեսզի հայերենս չտուժի: Շատ բարդ էր ինձ համար այդ տեղափոխությունը, որին պատրաստ չէի, բայց սա կյանք է, որտեղ դժվարություններն անակնկալ չեն:

Դեռ մանկուց շատ եմ սիրել ֆուտբոլը: Երբ հայրս գնում էր մարզման, կանգնում էի դռան առաջ ու չէի հեռանում, մինչև ինձ չտանի իր հետ: Այո, խանգարում էի նրան, բայց նա զիջումների էր գնում:

13 տարեկանում մեկնեցի Բրազիլիա, որը մեծ դեր ունի իմ կյանքում: Այնտեղ բնակվեցի 4 ամիս` ստանալով ֆուտբոլային կարևոր դասեր: Բացի այդ, այնտեղ դպրոց էի հաճախում: 4 ամսով դարձել էի բրազիլացի: Բրազիլիայում ապրում են ֆուտբոլով:

Քույրս` Մոնիկան, հետևում է բոլոր խաղերիս: Խաղերից հետո նա զանգահարում է, տալիս իր գնահատականը: Իսկ ես, լսելով նրան, փորձում եմ վերլուծել, հետևություններ անել: Նա աշխատում է ՈւԵՖԱ-ում, ցանկանում է ինքն իր աշխատավարձով հոգալ կարիքները: Երբեմն օգնում եմ նրան, բայց նա դժգոհում է ու ասում, որ այն, ինչ ես վաստակում եմ, իմն է: Բայց պնդում եմ, որ մենք մի ընտանիք ենք, և միջոցներն ընդհանուր են:

Զիդանն իմ մանկության հերոսն է: Նրա խաղը մեծ ազդեցություն է ունեցել իմ` որպես ֆուտբոլիստ ձևավորման մեջ:

Կյանքը գիրք էմենք` հերոսները: Խաղում ենք այնպես, ինչպես գրված է:

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը ռեկորդային է հետխորհրդային երկրների շարքում: 2016 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Դորտմունդի «Բորուսիա»-ին 42 մլն եվրո վճարեց Մխիթարյանի տրանսֆերի դիմաց: Այս ցուցանիշով երկրորդ տեղում Անդրեյ Շևչենկոն է (41.2 մլն):

Ժոզե Մոուրինյոյի առաջին խոսքերը՝ Մխիթարյանի մասին. «Գիտեմ, որ Մխիթարյանը սուպերֆուտբոլիստ է: Վստահ եմ՝ նա հաջողության է հասնելու «Յունայթեդ»-ում: Գիտեմ՝ ինչու եմ ձեռք բերել նրա տրանսֆերը: Հենրիխը կիրթ անձնավորություն և ֆուտբոլիստ է, ով գերազանց է հասկանում խաղը».

Կարիերայիս ավարտից հետո հաստատ մարզիչ չեմ դառնա: Այդ աշխատանքն ինձ համար չէ: Մարզիչ լինելու համար ամուր նյարդեր են հարկավոր, իսկ ես չեմ ուզում վաղ հասակում սպիտակ մազեր ունենալ: Ինձ տեսնում եմ բիզնեսում: Դեռ չգիտեմ` ինչ ուղղությամբ, բայց այս ոլորտում ապագաս պատկերացնում եմ:

Հեղինակ՝ Արեն Մկրտչյան

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: