«Բավարիա»-ն ու «Արսենալ»-ը հաղթել են ընկերական խաղերում (տեսանյութ)

15 Հուլիսի 2017 22:43
«Բավարիա»-ն ու «Արսենալ»-ը հաղթել են ընկերական խաղերում (տեսանյութ)

Եվրոպական ակումբները շարունակում են պատրաստվել 2017/18 մրցաշրջանին:

Մյունխենի «Բավարիա»-ն կարողացել է նվաճել է Telekom Cup ընկերական մրցաշարի հաղթողի տիտղոսը: Եզրափակիչում գերմանացիները 2:0 հաշվով հաղթել է Բրեմենի «Վերդեր»-ին: 13-րդ րոպեին հաշիվը բացել է Թոմաս Մյուլերը: 30-րդ րոպեին էլ Խուան Բերնատը հաշիվը դարձրել է 2:0 :«Բավարիա»-ի մեկնարկային կազմում իր նորամուտն է նշել կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը:

Անգլիական «Արսենալ»-ն էլ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում: Լոնդոնցիները ստուգողական հանդիպման շրջանակներում մրցել են «Վեսթերն Սիդնեյ Ուոնդերերս»-ի հետ: «Զինագործներ»-ը հաղթանակ են տարել 3:1 հաշվով՝ բոլոր գոլերը խփելով առաջին խաղակեսում: Անգլիական ակումբից գոլերի հեղինակներ են դարձել Օլիվյե Ժիրուն, Ռեմսին և Էլ Նենին:

 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: