«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր պայմանագիր կնքեց Սերխիո Ռոմերոյի հետ

16 Հուլիսի 2017 23:50
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր պայմանագիր կնքեց Սերխիո Ռոմերոյի հետ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Սերխիո Ռոմերոն նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: 

Ինչպես հայտնում է մանկունիանցիների պաշտոնական կայքը, նոր համաձայանգրի ժամկետը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը՝ հետագայում ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

«Ուրախ եմ, որ նոր պայմանագիր եմ կնքել: Ո՞վ չէր ցանկանա խաղալ աշխարհի լավագույն ակումբում: Ինձ և իմ ընտանիքի համար Եվրոպա լիգայի եզրափակիչը հպարտության առիթ էր: Ամհամբերությամբ սպասում եմ նոր մրցաշրջանի մեկնարկին»,- ասել է արգենտինացի դարպասապահը:

Հիշեցնենք, որ հենց Ռոմերոն է Եվրոպա լիգայի եզրափակչում (2:0) պաշտպանել և անառիկ պահել «կարմիր սատանաներ»-ի դարպասը: 

30-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2015 թվականի հուլիսին: Այս երկու տարիների ընթացքում նա անգլիական թիմի կազմում մասնակցել է 28 հանդիպման:

 

 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: