Դանիլոն «Չելսի»-ի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը

17 Հուլիսի 2017 10:57
Դանիլոն «Չելսի»-ի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը

Լոնդոնի «Չելսի»-ն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դանիլոյի հետ: Այս մասին հայտնի է դարձել GloboEsporte-ին:

Պայմանագրի ֆինանսական մանրամասները դեռ չի նշվում: Նախկինում հաղորդվում էր, որ Թուրինի «Յուվենթուս»-ը «սերուցքայիններ»-ի հետ համաձայնության է եկել պաշտպանի տեղափոխության հարցում: Սակայն վերջին օրերին իրադրությունը փոխվել է և 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդը դարձել է լոնդոնյան ակումբը: Գործարքի հնարավոր արժեքը գնահատվում է 20 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Դանիլոն 2015 թվականին 31.5 մլն եվրոյի դիմաց «Պորտու»-ից տեղափոխվեց «արքայական» ակումբ, սակայն այդպես էլ չարդարցրեց մադրիդցիների սպասելիքները: Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: