Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

17 Հուլիսի 2017 11:19
Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

Շվեդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հրաժարվել է տեղափոխվել ՄԼՍ և ցանկանում է վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

The Sun-ը հայտնում է, որ ամերիկյան «Լոս-Անջելես Գելաքսի»-ն ֆուտբոլիստին տարեկան 7.7 մլն եվրո աշխատավարձ էր առաջարկում: Տեղափոխությունը կայանալու դեպքում շվեդ հարձակվողը կդառնար ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Սակայն 35-ամյա խաղացողը շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից և ծրագրում է նոր պայմանագիր կնքել «կարմիր սատանաներ»-ի հետ:

Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում Իբրահիմովիչը մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 17 գոլի հեղինակ:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: