«Չելսի»-ի տրանսֆերային թիրախում է հայտնվել Սերխիո Ագուերոն

17 Հուլիսի 2017 11:56
«Չելսի»-ի տրանսֆերային թիրախում է հայտնվել Սերխիո Ագուերոն

Լոնդոնի «Չելսի»-ն շարունակում է հարձակվողի փնտրտուքները: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն այլևս հույսեր չի կապում թիմի հարձակվող Դիեգո Կոստայի հետ, որը մոտ է Մադրիդի «Ատլետիկո» վերադառնալուն:

Իսպանական AS պարբերականը հայտնում է, որ «ազնվականներ»-ը ցանկանում են Լոնդոն հրավիրել «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոյին: Տրանսֆերի կայացմանը իր համաձայնությունը տվել է «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Տեղափոխության մանրամասները դեռ չի նշվում:

Նշենք, որ 29-ամյա հարձակվողը Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 20 գոլի հեղինակ:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: