ԱՊԼ-ում «Ռեալ» չկա, մենք թոփ կարգի թիմ ունենք, բայց Մադրիդն ուղղակի այլ մակարդակ ունի. Մոուրինյո

09 Օգոստոսի 2017 11:07
ԱՊԼ-ում «Ռեալ» չկա, մենք թոփ կարգի թիմ ունենք, բայց Մադրիդն ուղղակի այլ մակարդակ ունի. Մոուրինյո

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում «Ռեալ»-ից կրած պարտության (1:2) մասին: 

«Գոհ եմ մեր խաղի շատ ասպեկտներից: Պրեմիեր լիգայում «Ռեալ» չկա: Մենք թոփ կարգի թիմ ունենք, բայց «Ռեալ»-ն ուղղակի այլ մակարդակ ունի, այնտեղ անհավանական որակների ֆուտբոլիստներ են: 

Անհնար է կրկնօրինակել «Ռեալ»-ի կիսապաշտպանությունը՝ չկա այլ Մոդրիչ, Կրոս, Իսկո, Կազեմիրո: 

Երկրորդ խաղակեսում մենք գտանք այն միջոցը, թե ինչպես պահեր ստեղծենք: Ֆուտբոլ էին խաղում, որը նրանց դուր չի գալիս: Գոհ եմ, թե ինչպես թիմն արձագանքեց 0:2-ից հետո: Մենք հիանալի պահ ստեղծեցինք: Հետո՝ 1:2 հաշվի ժամանակ Ռեշֆորդը հիանալի շանս ուներ, երբ նա մեն-մենակ դուրս եկավ: 

Մենք մինչև վերջին վայրկյանը կռվեցինք, դա շատ լավ է», - պորտւգալացի մարզչի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: