ԱՊԼ. «Չելսի» - «Բարնլի»՝ 2:3. չեմպիոնը մեկնարկում է անակնկալ պարտությամբ. այլ արդյունքներ (տեսանյութեր)

12 Օգոստոսի 2017 20:08
ԱՊԼ. «Չելսի» - «Բարնլի»՝ 2:3. չեմպիոնը մեկնարկում է անակնկալ պարտությամբ. այլ արդյունքներ (տեսանյութեր)

Անգլիայի Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն «Չելսի»-ն հենց առաջին տուրում անակնկալ պարտություն կրեց «Բարնլի»-ից: Խաղասկզբում Հարի Կեյհիլի ստացած կարմիր քարտն իսկական շոկի մեջ գցեց «ազնվականներ»-ին, ովքեր մինչև ընդմիջում 3 անպատասխան գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Եվ որքան էլ երկրորդ խաղակեսում ամեն ինչ արեցին խաղը փրկելու համար, նրանց հաջողվեց ընդամենը նվազագույնի հասցնել հաշվի տարբերությունը:

Հավելենք նաև, որ Սեսկ Ֆաբրեգասը ևս հասցրեց ժամանակից շուտ լքել խաղադաշտը հեռացման պատճառով:

«Չելսի» - «Բարնլի»՝ 2:3
0:1՝ Վոուքս (24'), 0:2՝ Ուորդ (39'), 0:3՝ Վոուքս (44'), 1:3՝ Մորատա (69'), 2:3՝ Դավիդ Լուիզ (88')

Այս խաղի հետ միաժաման ավատվեցին նաև հետևյալ հանդիպումները.

«Քրիսթալ Փելաս» - «Հադերսֆիլդ»՝ 0:3
0:1՝ Ուորդ (23' - ս.դ.), 0:2՝ Մունյե (26'), 0:3՝ Մունյե (78')

«Էվերթոն» - «Սթոք Սիթի»՝ 1:0
1:0՝ Ռունի (45')

«Սաութհեմփթոն» - «Սուոնսի»՝ 0:0

«Վեսթ Բրոմվիչ» - «Բորնմութ»՝ 1:0
1:0՝ Հեգազի (31')

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: