Ռունին ԱՊԼ-ում 300-րդ միավորը վաստակեց «գոլ+փոխանցում» համակարգով

12 Օգոստոսի 2017 21:19
Ռունին ԱՊԼ-ում 300-րդ միավորը վաստակեց «գոլ+փոխանցում» համակարգով

«Էվերթոն»-ի հարձակվող Ուեյն Ռունին թիմ վերադառնալուց հետո հենց առաջին պաշտոնական խաղում հաղթական գոլ հեղինակեց «Սթոք Սիթի»-ի դեմ խաղում: Այդ գոլը նրան 300-րդ միավորը բերեց ԱՊԼ-ում «գոլ+փոխանցում» համակարգով:

Այժմ հարձակվողի ակտիվում 199 գոլ և 101 արդյունավետ փոխանցում կա: Այս ցուցանիշով նա զիջում է միայն «Բլեքբերն»-ի և «Նյուքասլ»-ի նախկին հարձակվող Ալան Շիրերին, ով 324 միավոր ունի:

«Անձամբ ինձ համար «Հուդիսոն Պարկ»-ում խփած հաղթական գոլն առանձնահատուկ պահ է: «Էվերթոն»-ում խաղալը մեծ պատիվ է ինձ համար: Մրցաշրջանի առաջին հանդիպումները միշտ էլ դժվար են անցնում, մենք դեռ մեր ռիթմն ենք փնտրում»,- խաղից հետո ասել է Ռունին:

 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Նախագծի մասին

Sportal.Am-ը մարզական լրատվական պորտալ է: Այն ընթերցողներին է ներկայացնում սպորտային աշխարհի ամենաթարմ լրատվությունը, ինչպես նաև վերլուծական, մուլտիմեդիա նյութեր, հարցազրույցներ:

Կայքի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Բլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

© 2016-2017: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Հեղինակային իրավունք

Կայքում օգտագործված տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ դրանցից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել copyright[at]sportal.am հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Կայքում օգտագործված սկզբնաղբյուրներ

Գովազդ

Sportal.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: