ԱՊԼ. 1-ին տուր. «Բրայթոն» - «Ման. Սիթի»՝ 0:2. «քաղաքայիններ»-ի վստահ հաղթանակը մեկնարկում (տեսանյութ)

12 Օգոստոսի 2017 22:42
ԱՊԼ. 1-ին տուր. «Բրայթոն» - «Ման. Սիթի»՝ 0:2. «քաղաքայիններ»-ի վստահ հաղթանակը մեկնարկում (տեսանյութ)

Շարունակվում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մեկնարկային տուրը: Լիգայի նորեկ «Բրայթոն»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Մանչեսթեր Սիթի»-ին և պարտություն կրեց 0:2 հաշվով:

«Քաղաքայիններ»-ի կազմում հաշիվը 70-րդ րոպեին բացեց Սերխիո Ագուերոն, ով արդեն հասցրել է աչքի ընկնել ԱՊԼ-ի մրցակից 31 թիմերից 30-ի հետ դիմակայություններում: Երկրորդ գնդակը 75-րդ րոպեին սեփական դարպասն ուղարկեց Դանքը:

«Բրայթոն» - «Ման. Սիթի»՝ 0:2
0:1՝ Ագուերո (70'), 0:2՝ Դանք (75' - ս.դ.)

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: