Մարիանո Դիասը հույս ունի հրավեր ստանալ Իսպանիայի հավաքականից

12 Հոկտեմբերի 2017 14:36
Մարիանո Դիասը հույս ունի հրավեր ստանալ Իսպանիայի հավաքականից

«Լիոն»-ի հարձակվող Մարիանո Դիասն ասել է, որ երազում է հրավիրվել Իսպանիայի հավաքական: 

«Շատ կցանկանայի խաղալ հավաքականի կազմում: Դա իմ նպատակն է, որի նվաճման համար աշխատում եմ, բայց արդյունքում որոշումը Խուլեն Լոպետեգին կընդունի: 
 
Ինչ վերաբերում է «Ռեալ» իմ վերադարձին, ապա չգիտեմ, թե արդյոք դա հնարավո՞ր է: Իմ տեղափոխությունից հետո չեմ խոսել Զիդանի հետ: Թեև հենց Զիդանն է ինձ խորհուրդ տվել այս ակումբը, որում Լյակազետի հեռանալուց հետո տեղ է ազատվել», - 24-ամյա խաղացողի խոսքերն է փոխանցում Football Espana-ն: 
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: